Լրահոս

13.05.2013 14:52


Առաջիկայում Ադրբեջանը կսկսի արտադրել խոշոր տրամաչափի փամփուշտներ

Առաջիկայում Ադրբեջանը կսկսի արտադրել խոշոր տրամաչափի փամփուշտներ

«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը ենթակա գործարանները առաջիկայում կսկսեն արտադրել 12.7, 14.5, 23 և 30 մմ տրամաչափի փամփուշտներ։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն այսօր հայտարարել է, որ արտադրության մեկնարկը կտրվի այս ամսվա վերջին:

Ըստ աղբյուրի՝ ներկայում Ադրբեջանն արտադրում է 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ ականանետների և նռնականետների զինամթերք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը