Քաղաքական

13.05.2013 14:47


Գալուստ Սահակյան. «Մենք ուրախացել էինք, որ Րաֆֆին 37 տոկոս ձայն էր վերցրել»

Գալուստ Սահակյան. «Մենք ուրախացել էինք, որ Րաֆֆին 37 տոկոս ձայն էր վերցրել»

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ իրենք ուրախ էին, որ «նախագահական ընտրություններում Րաֆֆին 37 տոկոս ձայն հավաքեց»։ Ավագանու ընտրություններում էլ «Բարև Երևան» դաշինքի ստացած տոկոսները բնական է համարում՝ «խորհրդարանական ընտրություններում ստացած տոկոսների չափ էլ հիմա պիտի հավաքեին» տրամաբանությամբ:

Գալուստ Սահակյանը վստահ է, որ «Ժառանգության» առաջնորդը պետք է խոսեր իշխանության հետ, ոչ թե մեծ-մեծ խոսեր Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակում միտինգ են անում, լիցքավորվում են որպես քաղաքական մեծ գործառույթի սկզբնավորող, բայց ընտրությունները ավարտվում են, ու հիասթափված զանգվածը կրկին տուն է գնում: Մենք նրան առաջարկեցինք վերահսկողական մեխանիզմներ տալ: Բայց նա անընդհատ երգում էր «Թագավոր լինելուց լավ բան», ինչը ցաքուցրիվ արեց ողջ ընդդիմությունը,–Րաֆֆի Հովհաննիսյանի մասին ասել է Գ. Սահակյանը:

Ըստ նրա՝ հասարակությունը ՀՀԿ-ին իշխանությունից կհեռացնի միայն այն ժամանակ, երբ Փոքր Մհերը (հենց ինքը՝ հասարակությունը) դուրս գա ժայռից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը