Հայաստանի և Բելառուսի նախագահներն առանձնազրույց են ունեցել
Այսօր տեղի է ունեցել Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Այսօր նախատեսված է նաև մի շարք ոլորտներում Հայաստանի եւ Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Սերժ Սարգսյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ի պատիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ նրա գլխավորած պատվիրակության՝ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:
Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաեւ Երեւանում հայ-բելառուսական առեւտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: