«Շիրակի» ֆուտբոլիստները պարգևատրվեցին ոսկե մեդալներով
Հայաստանի առաջնության 41-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»: «Շիրակը» նախորդ տուրում «Փյունիկին» հաղթելուց հետո արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, իսկ «Գանձասարը» դեռևս պայքարում էր երրորդ տեղը զբաղեցնելու համար: Համառ և անզիջում պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Խաղից հետո տեղի ունեցավ նաև «Շիրակի» ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ Գործկոմի անդամները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին հանձնեց ոսկե մեդալները: Չեմպիոնական գավաթը «Շիրակի» ավագ Տիգրան Դավթյանին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ավելացնենք, որ «Շիրակը» 14 տարվա ընդմիջումից հետո իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: