«Արդեն տարբեր գյուղերում և քաղաքներում քաղաքացիների համբերությունը սպառվում է»
Վերադարձանք Մարց գյուղից, 2 օր եղանք գյուղում և ծանոթացանք գյուղի քաղաքացիների և նրանց խնդիրների հետ: Հերթական անգամ այդ շքեղ բնությունը փորձում են վերացնել, հանրային սեփականությունը զավթել, փչացնել ի շահ մասնավորի: Ամբողջ համայնքը դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը, ինչի արդյունքում գյուղացիները զրկվելու են ջրից, բնությունից, սակայն սեփականետերերը բնապահպանության նախարարություն կոչվածի հետ և գյուղապետի օգնությամբ փորձում են չեզոքացնել համայնքի բնակիչներին: Կեղծում են հանրային լսումները, թաքուն թղթեր ստորագրում: Բայց գյուղացիները վճռական են և չեն նահանջում: Այդ ամենը համակարգային խնդիրների արդյունք է, ոչ թե տեղային, և կարևոր է դա հասկանալ և դիտարկել խնդրի լուծումը համակարգային փոփոխության կոնտեքստում: Արդեն տարբեր գյուղերում և քաղաքներում քաղաքացիների համբերությունը սպառվում է, սկսում են գիտակցել և տեր կանգնել իրենց իրավունքներին:
«Արդեն տարբեր գյուղերում և քաղաքներում քաղաքացիների համբերությունը սպառվում է»
Վերադարձանք Մարց գյուղից, 2 օր եղանք գյուղում և ծանոթացանք գյուղի քաղաքացիների և նրանց խնդիրների հետ: Հերթական անգամ այդ շքեղ բնությունը փորձում են վերացնել, հանրային սեփականությունը զավթել, փչացնել ի շահ մասնավորի: Ամբողջ համայնքը դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը, ինչի արդյունքում գյուղացիները զրկվելու են ջրից, բնությունից, սակայն սեփականետերերը բնապահպանության նախարարություն կոչվածի հետ և գյուղապետի օգնությամբ փորձում են չեզոքացնել համայնքի բնակիչներին: Կեղծում են հանրային լսումները, թաքուն թղթեր ստորագրում: Բայց գյուղացիները վճռական են և չեն նահանջում:
Այդ ամենը համակարգային խնդիրների արդյունք է, ոչ թե տեղային, և կարևոր է դա հասկանալ և դիտարկել խնդրի լուծումը համակարգային փոփոխության կոնտեքստում:
Արդեն տարբեր գյուղերում և քաղաքներում քաղաքացիների համբերությունը սպառվում է, սկսում են գիտակցել և տեր կանգնել իրենց իրավունքներին:
Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից