Լրահոս

21.01.2011 10:21


«Հայաստանի դեպքում դեռ չեն մոռացվել 2008թ. նախագահական ընտրությունները»

Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կրառելու վերաբերյալ հնարավոր բանաձևի քննարկման մեջ կարևորագույնը ոչ թե Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառելու Լիտվայի ցանկությունն է, այլ Բելառուսին և ողջ «Արևելյան գործընկերությանը» հրաժեշտ տալու գայթակղությունը։ Այս մասին հունվարի 20-ին «Եվրամիությունը հոգնել է Արևելքից» հոդվածում գրել է լեհական «Gazeta Wyborcza»-ը։

Թերթը նշում է, որ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի բոլոր անդամները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան ու Ուկրաինան չեն հաղթահարել ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների ծրագրերը։ «Դա մեծացնում է նախկին ԽՍՀՄ տարածքում արևմտյան արժեքներն արմատավորելու հակառակարդների փաստարկները, որոնք միաժամանակ չեն ցանկանում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Արևելյան գործընկերությունը, մի ծրագիր, որը նաև մարդու իրավունքներ է քարոզում, իրականում հուսալիության հետ կապված խնդիրներ ունի։ Ժողովրդավարության վարկանիշում «The Economist»-ը Ադրբեջանին ու Բելառուսին ճանաչել է բռնատիրական երկրներ, Հայաստանն ու Վրաստանը ստացել են խառը պետական համակարգ ունեցող երկրների կարգավիճակ։ Բացի այդ, ԵԱՀԿ-ն նախորդ տարի Ադրբեջանում կայացած ընտրությունները ճանաչել է ժողովրդավարության չափորոշիչներին չհամապատասխանող։ Իսկ Հայաստանի դեպքում դեռ չեն մոռացվել 2008թ. նախագահական ընտրությունները։

Այս խորագրի վերջին նյութերը