Լրահոս

13.05.2013 13:09


Վարդան Սեդրակյանի փաստաբան. «Ինչ–որ մի բան այն չէ»

Վարդան Սեդրակյանի փաստաբան. «Ինչ–որ մի բան այն չէ»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ վեցհատորանոց գործում Վարդան Սեդրակյանին գտնել հնարավոր չէ։

–Ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա է մեղադրանքը առաջադրված,-ընդգծել է փաստաբանը։–Զարմանալի է՝ երբ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին և Սամվել Հարությունյանին բռնեցին, նրանց նույն օրը հեռուստացույցով ցույց տվեցին։ Դրանից հետո նոր Հայրիկյանին հրավիրեցին ճանաչելու իր իսկ կողմից նախապես հայտարարած «սլավոնական տեսքի, բարձրահասակ մարդուն»: Պարույր Հայրիկյանն էլ ճանաչեց:

Ու ընդհնարապես, փաստաբանը համարում է՝ այս գործի առնչությամբ ինչ–որ մի բան այն չէ, իսկ այդ թերի գործում առկա սխալները նույնիսկ ուսանողները կարող են նկատել:

Մայիսի 14–ին տեղի է ունենալու Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքով գործի առաջին դատական նիստը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը