Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Բելառուսի նախագահին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Մայիսի 13-ին նախատեսված են Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը:
Նույն օրը Բելառուսի նախագահը և Սերժ Սարգսյանը ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցվել է Ծառուկյանների ընտանիքի միջոցներով:
Բելառուսական մամուլի համաձայն՝ Լուկաշենկոն ներկա կգտնվի նաև հանգստի կենտրոնի, կազինոյի և Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Փարավոն» զվարճանքի կենտրոնի բացման արարողությանը:
Հայաստան է ժամանել Ալեքսանդր Լուկաշենկոն