Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ
Բեռլինում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ։ Պաշտոնական Անկարան Սիրիայի ղեկավարությանը մեղադրում է թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու համար։ «Միջազգային հանրության համար եկել է պահը միասնական գործողություններով պայքարել Ասադի ռեժիմի դեմ»,–ըստ «Ռոյթերսի»՝ հայտարարել է Դավութօղլուն։ Նա նշել է, որ երկու պայթյունների հետևում կանգնած է «մարքսիստական ահաբեկչական կազմակերպությունը», որը կապված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլի քաղաքում պայթեցվել էին 2 ականապատ ավտոմեքենա: Ահաբեկչության զոհ էր դարձել 18 մարդ, շուրջ 50-ը վիրավորվել էին: