Երբեմն թվում է, թե Գյումրու համար այլևս անվերադարձ անցյալում է արհեստավոր վարպետների այն անկրկնելի առատությունը, որը քաղաքին բերում էր փառք ու պատիվ: Սակայն մի փոքր խորանալով և առավել խոր ուսումնասիրելով քաղաքը, կտեսնենք, որ անգամ այսչափ ավերվածություններից ու արտագաղթից հետո, բարեբախտաբար, Գյումրին այսօր էլ դեռ ունի վարպետներ, որոնք իրենց արհեստը բարձրացրել են արվեստի մակարդակի: Նրանց հանդեպ ընդամենը մի փոքր սրտացավությունն ու հոգատարությունը բավարար են, որ իրենց վարպետության շնորհիվ ոչ միայն սեփական ընտանիքների համար ապահովեն բարեկեցիկ կյանք, այլև քաղաքին վերադարձնեն երբեմնի ճանաչումը:
Փայտի հայտնի և անհայտ գյումրեցի վարպետը