Կառավարությունը հակակարկտային կայանքներ տեղադրելու փոխարեն բիոզուգարաններ է ներմուծում
Նայեցի տեսանյութեր ու ցնցվեցի... Արմավիրի մարզում իսկական աղետ է: Կարկտահարվել են դաշտերը, այգիները, խորշակ է անցել ծաղկուն մարզի տարածքով... Սիրտս ցավեց, ափերս բռունցքվեցին... Մեղավորը բնությունն է, մեղավորը կարկուտն է... Ասենք ու անցնենք: Ասենք ու լռենք... Արդեն որերորդ անգամ այս մարզը հայտնվում է կաթվածահար վիճակում, արդեն որերորդ անգամ գյուղացին կանգնում է իսկական ողբերգության առջև: Իսկ հայրենի կառավարությունը հակակարկտային կայանքներ տեղադրելու փոխարեն` բիոզուգարաններ է ներմուծում, որոնց գումարով տասը գյուղ կարող էր նման կայան ունենալ: Իսկապես թանկ չէ, մի կայանքը` մոտ 20 հազար դոլար... Ահռելի գումարներ է մսխում գյուղնախարարությունը ամեն տեսակի խորհրդատվությունների վրա, աշխարհ զարմացնող միջոցառումներ ենք անում, ճոխ ճաշկերույթներ ենք կազմակերպում, իսկ գյուղացու մասին մտածող չկա, գյուղատնտեսության մասին մտածող չկա: Եթե լիներ, կտեղադրվեին հակակարկտային կայանքները, գյուղացուն կփրկեին...
Գյուղացու փոխարեն գյուղնախարարն իր փորն է փրկում, իր ու Հովիկ Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող ԱՐՏՖՈՒԴ-ն է փրկում, հարստացնում... Ախր մինչև երբ, մինչև երբ անտերունչությունը պատի էս երկրին, նախարարներից ոմանք մտածեն միայն սեփական որկորների ու դիզվող հարստությունների մասին... Գուցե տեղին կլինի, որ Անվտանգության խորհրդի նիստ գումարվի, քննարկվի Արմավիրի մարզում ստեղծված ծանր կացությունը, հենց նախարարի գլուխ թռնի, որպեսզի հասկանան, որ հերիք է տռզեն ատկատների հաշվին, հերիք է խաբեն բոլորին, հերիք է երկրի փողերը մսխեն` օգուտ չտալով մեր գյուղին ու գյուղացուն...