Լրահոս

13.05.2013 10:23


Կարկտահարություն

Կարկտահարություն

Մայիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:

***

Մայիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13։40-14։10-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը