Աշխարհ

13.05.2013 10:11


Ահմադինիժադին սպառնում է մտրակի 74 հարված

Ահմադինիժադին սպառնում է մտրակի 74 հարված

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինիժադը կարող է հայտնվել բանտում` ընտրական օրենսգիրքը խախտելու համար, հայտնում է «Թելեգրաֆը»։ Ահմադինիժադը ուղեկցել է իր մերձավոր շրձապատից նախագահի թեկնածուին։ Վերջինս համարվում է Ահմադինիժակի հետնորդը։ Տվյալ դրվագը ուղիղ եթերով ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Իրանի օրենսդրությամբ, սակայն, արգելվում է նախագահի աջակցությունը թեկնածուին, երբ վերջինս հավակնում է պետական բարձր պաշտոնի:

Իրանի նախագահին սպառնում է վեց ամսվա ազատազրկում։ Տվյալ իրավախախտման համար օրենքը նախատեսում է նաև այլընտրանքային պատիժ` մտրակի74 հարված:

Առայժմ հայտնի չէ, թե երբ կկայանա դատական նիստը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մայիսի 11-ն էր։ Ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:

Այս խորագրի վերջին նյութերը