Համահայկական երիտասարդական շարժման պատասխանը ԿԸՀ-ի պարզաբանմանը
Մենք` Համահայկական երիտասարդական շարժման մասնակիցներս, ովքեր ապրիլի 13-ին արձանագրել, իսկ ապրիլի 14-ին հրապարակել ենք օրենքի խախտման մասին հայտարարություն` ՀՊՄՀ-ի պատի վրա ԿԸՀ-ի և քաղաքապետարանի կողմից թույլատրված անվճար քարոզչության համար նախատեսված վայրի ոչ օրինական լինելու մասին, հայտարարում ենք, որ մեր հայտարարության հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին օրենքը, որի Հոդված 4-ի, կետ 8-ի համաձայն. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի Հոդված 18-ի, կետ 6-ի. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների` իրենց լիազորություններն իրականացնելիս»: Նշենք նաև, որ ԿԸՀ-ի հետևյալ հայտարարությունը. «Ինչ վերաբերում է որոշմամբ սահմանված առաձնացված վայրի վերաբերյալ դատողություններին, ապա նշված վայրի, այսպես կոչված, անթույլատրելիության վերաբերյալ ենթադրություններն սուբյեկտիվ են, կամայական, մերկապարանոց՝ չունենալով որևէ առնչություն իրավունքի հետ ընդհանրապես։ Նշված վայրը որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ սահմանելը որևէ օրենքով կամ իրավական այլ ակտով արգելված չէ» հակասում է վերոնշյալ օրենքներին: Շինության արտաքին պատը հանդիսանում է տվյալ շինության անբաժանելի մասը և չի կարող գնահատվել որպես առանձին միավոր, հետևաբար քաղաքական քարոզչական բնույթ կրող պաստառների ազդեցությունը տվյալ պատի թե' արտաքին, թե' ներքին կողմից կարելի է համարժեք համարել, եթե ոչ ավելին, քանի որ այն գտնվում է կենտրոնական մուտքի մոտ, և այն ուսանողը, որը մուտք է գործում համալսարան, չի կարող խուսափել տվյալ քարոզչության ազդեցությունից: Այսպիսով` պահանջում ենք անհապաղ հեռացնել ԵՄՀ գլխավոր ճակատի շքամուտքի մոտ փակցված, հակաօրինական սկզբունքով տեղադրված քաղաքական քարոզչության համար նախատեսված տախտակները: Հիշեցնենք նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից 25.03.13 արված հայտարարությունը. «ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ»: Խախտվել է նաև ԿԸՀ-ի կողմից նշած ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներից մեկը, այս և այլ վայրերում, մասնավորապես ԵՄՀ-ի անվճար քարոզչության համար նախատեսված վայրում կուսակցություններին հավասար հնարավորություններ (հավասար մակերես) չեն ապահովվում, ՕԵԿ-ի պաստառները զբաղեցնում էին ցուցատախտակների 70%-ից ավելի մակերես, ընդ որում ՕԵԿ-ի պաստառներից երեքը այստեղ փակցված էին ԲՀԿ-ի պաստառների վրա: Գրանցված թեկնածուներից յուրաքանչյուրին հավասար հնարավորություններ (հավասար մակերես) տրամադրելու համար անհրաժեշտ է սահմանել չափանիշներ` պաստառների թույլատրելի չափի վերաբերյալ: ԵՄՀ-ի ցուցատախտակների օգտագործելի մակերեսի դեպքում, այն է մոտավորապես 1,764 քմ, յուրաքանչյուր թեկնածուի պաստառը, որոնք 7-ն են, չպետք է գերազանցի 0,252 քմ: ՀՊՄՀ և ԿԸՀ և Երևանի քաղապետարանին հորդորում ենք բոլոր գործողությունները ի կատար ածել համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքի:
Համահայկական երիտասարդական շարժման պատասխանը ԿԸՀ-ի պարզաբանմանը
Մենք` Համահայկական երիտասարդական շարժման մասնակիցներս, ովքեր ապրիլի 13-ին արձանագրել, իսկ ապրիլի 14-ին հրապարակել ենք օրենքի խախտման մասին հայտարարություն` ՀՊՄՀ-ի պատի վրա ԿԸՀ-ի և քաղաքապետարանի կողմից թույլատրված անվճար քարոզչության համար նախատեսված վայրի ոչ օրինական լինելու մասին, հայտարարում ենք, որ մեր հայտարարության հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին օրենքը, որի Հոդված 4-ի, կետ 8-ի համաձայն. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի Հոդված 18-ի, կետ 6-ի. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
Նշենք նաև, որ ԿԸՀ-ի հետևյալ հայտարարությունը. «Ինչ վերաբերում է որոշմամբ սահմանված առաձնացված վայրի վերաբերյալ դատողություններին, ապա նշված վայրի, այսպես կոչված, անթույլատրելիության վերաբերյալ ենթադրություններն սուբյեկտիվ են, կամայական, մերկապարանոց՝ չունենալով որևէ առնչություն իրավունքի հետ ընդհանրապես։ Նշված վայրը որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ սահմանելը որևէ օրենքով կամ իրավական այլ ակտով արգելված չէ» հակասում է վերոնշյալ օրենքներին: Շինության արտաքին պատը հանդիսանում է տվյալ շինության անբաժանելի մասը և չի կարող գնահատվել որպես առանձին միավոր, հետևաբար քաղաքական քարոզչական բնույթ կրող պաստառների ազդեցությունը տվյալ պատի թե' արտաքին, թե' ներքին կողմից կարելի է համարժեք համարել, եթե ոչ ավելին, քանի որ այն գտնվում է կենտրոնական մուտքի մոտ, և այն ուսանողը, որը մուտք է գործում համալսարան, չի կարող խուսափել տվյալ քարոզչության ազդեցությունից: Այսպիսով` պահանջում ենք անհապաղ հեռացնել ԵՄՀ գլխավոր ճակատի շքամուտքի մոտ փակցված, հակաօրինական սկզբունքով տեղադրված քաղաքական քարոզչության համար նախատեսված տախտակները:
Հիշեցնենք նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից 25.03.13 արված հայտարարությունը. «ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ»:
Խախտվել է նաև ԿԸՀ-ի կողմից նշած ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներից մեկը, այս և այլ վայրերում, մասնավորապես ԵՄՀ-ի անվճար քարոզչության համար նախատեսված վայրում կուսակցություններին հավասար հնարավորություններ (հավասար մակերես) չեն ապահովվում, ՕԵԿ-ի պաստառները զբաղեցնում էին ցուցատախտակների 70%-ից ավելի մակերես, ընդ որում ՕԵԿ-ի պաստառներից երեքը այստեղ փակցված էին ԲՀԿ-ի պաստառների վրա: Գրանցված թեկնածուներից յուրաքանչյուրին հավասար հնարավորություններ (հավասար մակերես) տրամադրելու համար անհրաժեշտ է սահմանել չափանիշներ` պաստառների թույլատրելի չափի վերաբերյալ: ԵՄՀ-ի ցուցատախտակների օգտագործելի մակերեսի դեպքում, այն է մոտավորապես 1,764 քմ, յուրաքանչյուր թեկնածուի պաստառը, որոնք 7-ն են, չպետք է գերազանցի 0,252 քմ:
ՀՊՄՀ և ԿԸՀ և Երևանի քաղապետարանին հորդորում ենք բոլոր գործողությունները ի կատար ածել համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքի: