Կարծիք

12.05.2013 12:50


Հրանտ Տեր–Աբրահամյան. «.. երբ մարտի մեկին տանը նստած մեկը քեզ քաջության խրատներ է տալիս»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «.. երբ մարտի մեկին տանը նստած մեկը քեզ քաջության խրատներ է տալիս»

Էս շաբաթ գիշերով մի հատ մի քիչ նյարդայնացած ստատուս գրեմ, չեք նեղվի չէ՞: Չնայած թեթեւ տանող մարդ եմ, բայց, անկեղծ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ իմ նյարդերն էլ լարվում են: Օրինակ՝ երբ Հայաստանից դուրս տարիներով նստած մեկը քեզ այնտեղից այստեղ դասեր է տալիս հասարակական պայքարի ճիշտ ձեւերի մասին և մեղադրում պասիվության մեջ, երբ ռուսականացված ազգանունով եւ ռուսերենով գրող մեկը հայրենասիրությունից է խոսում, երբ կյանքում մի հատ հրապարակային գործողության չմասնակցած ու ոստիկանի երես չտեսած մեկը ապստամբություն է քարոզում, երբ մարտի մեկին տանը նստած մեկը քեզ քաջության խրատներ է տալիս, երբ Նիկոլի նեղ օրերին Նիկոլի անունն իսկ չլսած մեկն իբր Նիկոլին է պաշտպանում, երբ Ժիրայրի մասին երեգ լսած երիտասարդը քեզ պատմում է Ժիրայրի հերոս լինելու մասին, երբ իշխանական շրջանակներից ուղիղ ֆինանսավորում ստացող «ընդդիմաիրներին» հալած յուղի տեղ ընդունող մեկը քեզ «վիձիծե լի» չի վստահում, երբ մեկն, ում աչքի առաջ մարդիկ ամենապարզ քաղաքական առեւտրով են զբաղված, բայց անցնում են սկզբունքայինների տեղ, այդ մեկը դավադրություններ է փնտրում այնտեղ, ուր դավադրության նշույլ իսկ չկա, երբ մեկն ում գլխում բաբելոնյան աշտարակի քաոս է, խոսում է տրամաբանությունից, երբ........երբ այդ ամենով հանդերձ պիտի վերջում մեկ է ասես, Հրանտ, դե ոնց որ չգիտես, գնա մի բան կարդա ու քնի: Կամ ֆեյսում լիցքաթափվի ու մոռացի: ))

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը