Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կայցելի Փարիզ։ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։ Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ֆրանսիա
Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կայցելի Փարիզ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։
Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։
Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։