ԱՄՆ դեսպան. «Հայաստանի ընդդիմությունը պետք է ավելի ագրեսիվ լինի» (տեսանյութ)
«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր կլինի, եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի` տեր կանգննելով իր ձայներին և հետեւողականորեն քննի արձանագրված ընտրախախտումները»,–ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ընդգծել է, որ ընդդիմությունը պետք է ավելի ագրեսիվ ու հաստատակամ լինի իր քայլերում: «Ագրեսիվ ասելով` նկատի չունեմ բախումների տանող քայլերը, այլ ակտիվ աշխատանքը: Ընդդիմությունը պետք է ցույց տա, թե ինչի համար է ակնկալում ժողովրդի քվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը։ Հեֆերնը կարևորել է նաև ընտրություններում քվեաթերթիկները ճշգրիտ հաշվարկն ու արձանագրված խախտումները անաչառ քննությունը: Իսկ հարցին, թե արդյոք կա նման ընդդիմադիր ուժ, որ համապատասխանում է իր նշած չափանիշներին, ուղղակի արձագանքեց, թե ԱՄՆ-ի կառավարությունը չի պաշտպանում որևէ կուսակցության. «Մենք փորձում ենք խրախուսել, որ բոլոր կուսակցությունները, թեկնածուները, տեսակետները ունենան հավասար և արդար բաշխված հնարավորություններ»,–ասել է նա:
ԱՄՆ դեսպան. «Հայաստանի ընդդիմությունը պետք է ավելի ագրեսիվ լինի» (տեսանյութ)
«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր կլինի, եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի` տեր կանգննելով իր ձայներին և հետեւողականորեն քննի արձանագրված ընտրախախտումները»,–ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը պետք է ավելի ագրեսիվ ու հաստատակամ լինի իր քայլերում: «Ագրեսիվ ասելով` նկատի չունեմ բախումների տանող քայլերը, այլ ակտիվ աշխատանքը: Ընդդիմությունը պետք է ցույց տա, թե ինչի համար է ակնկալում ժողովրդի քվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը։ Հեֆերնը կարևորել է նաև ընտրություններում քվեաթերթիկները ճշգրիտ հաշվարկն ու արձանագրված խախտումները անաչառ քննությունը: Իսկ հարցին, թե արդյոք կա նման ընդդիմադիր ուժ, որ համապատասխանում է իր նշած չափանիշներին, ուղղակի արձագանքեց, թե ԱՄՆ-ի կառավարությունը չի պաշտպանում որևէ կուսակցության. «Մենք փորձում ենք խրախուսել, որ բոլոր կուսակցությունները, թեկնածուները, տեսակետները ունենան հավասար և արդար բաշխված հնարավորություններ»,–ասել է նա: