Հիշատակի միջոցառում «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում
«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կայացել է լիբանանահայ մտաւորական, երաժշտագետ, կրթամշակութային գործիչ Գեւորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում։ Այն կազմակերպել էր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությունը։
Սփյուռքահայ մտաւորականին նվիրված հուշ երեկոյին խոսքեր են արտասանել՝ Համազգայինի անունից գրող Սարգիս Կիրակոսյանը, Համազգայինի Ճեմարանի տնօրէն Տիգրան Ջինբաշյանը, Հունաստանից հատուկ Բեյրութ ժամանած հասարակական գործիչ եւ Գեւորգ Գանտահարյանի աշակերտ Միհրան Քյուրդողլյանը եւ Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Նարեկ արքեպիսկոպոսը։ Գեղարվեստական հայտագրով հանդես են եկել Գեւորգ Գանտահարյանի ղեկավարած «Շնորհալի» եւ «Գուսան»երգչախմբերը։
Բանախոսները ընդգծել են ազնիւ հային, մանկավարժին, երաժշտագետին եւ հասարակական գործչին նկարագրային առաքինություններն ու հայ կյանքում ներդրած այն վիթխարի վաստակը, որի տակ արձանագրվել է Գեւորգ Գանտահարյանի անունը։

«Ազդակ»