Աշխարհ

11.05.2013 12:59


Օբաման դիմել է գերագույն դատարանին` չքննարկելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Օբաման դիմել է գերագույն դատարանին` չքննարկելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին` չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Քալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
«Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտմանը, խոչընդոտելով արդարադատության ամերիկյան քաղաքացիների համար, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով: Չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարվելուն՝ մենք շարունակելու ենք համառություն դրսևորել արդարության հասնելու համար»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը