Ընտանեկան անհաշտ մթնոլորտի պատճառով երեխաները պարբերաբար բացակայում են դասերից
«Շիրակ կենտրոնն» իր նախորդ մի շարք հրապարակումներում նշել է, որ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ են խտացված տնակային ավաններում, որտեղ ապրող ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ: Առավել ծանր է բազմազավակ ու մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վիճակը: Տնակային ավաններում բնակվող երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Ավելին, բազմաթիվ ընտանիքների երեխաներ զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից, իսկ դպրոցահասակներից շատերը կամ հաճախում են գիշերօթիկ, կամ դպրոց հաճախում են ոչ կանոնավոր: Այս ավաններում զգալի թիվ են կազմում նաև միայնակ մայրերի ընտանիքները:
Մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում՜ http://youtu.be/bm7nZF04vxc
Ընտանեկան անհաշտ մթնոլորտի պատճառով երեխաները պարբերաբար բացակայում են դասերից