Լրահոս

11.05.2013 11:40


Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթի» աշխատակիցն ու նրա կինը

Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթի» աշխատակիցն ու նրա կինը

«ՍիվիլՆեթը» խոր վշտով տեղեկացնում է, որ ուրբաթ՝ մայիսի 10-ին, Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ» կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը: Ավտովթարից Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել: Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:

«7օր»–ը ցավակցում է Ալենի և Սոսեի հարազատներին, ընկերներին, ինչպես նաեւ «ՍիվիլՆեթի» մեր գործընկերներին:

Այս խորագրի վերջին նյութերը