Վրաստանի կառավարությունը մտադիր է օրինականացնել մարիխուանան
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Վրաստանի կառավարությունը մտադիր է օրինականացնել մարիխուանայի օգտագործումն ու տարածումը: Մասնավորապես, նախօրեին մարիխուանայի օգտագործման հնարավոր ապաքրեականացման մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն` ընդգծելով, որ հարցը պետք է հասարակության լայն քննարկման առարկա դառնա:
Մարիխուանայի օրինականացման օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները: Որպես հիմնավորում բերվում է միջազգային փորձն է ու թմրամիջոցներ օգտագործողների նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն կիրառելու անհրաժեշտությունը:
Ըստ Վրաստանում գործող քրեական օրենսդրության՝ թմրամիջոցների յուրացման կամ տարածման համար սահմանված է 7-15 տարվա պատիժ: Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է, որ կպաշտպանվեն օգտագործողների իրավունքները, նրանց ազատ և առանց կալանավորման բուժվելու հնարավորություն կընձեռնվի: