Միայն մարտ ամսին Հայաստանից 14 979 մարդով ավելի է մեկնել
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից «7օր»–ը տեղեկանում է, որ 2013թ. մարտ ամսին Հայաստան ժամանածների թվի համեմատ՝ մեր երկրից 14 979 մարդով ավելի է մեկնել։ Ժամանածների թիվը 144 024 է, իսկ մեկնածներինը՝ 159 003։
Ավելին, 2013թ. փետրվարին ժամանածների համեմատ մեկնողների թիվն ավելի մեծ է եղել՝ 15 120, իսկ հունվար ամսին Հայաստանից 7002 մարդով է ավելի մեկնել, քան ժամանել։
Այս բոլոր ամիսներին թե՛ ժամանածները, թե՛ մեկնողներն ամենաշատն օգտվել են ավտոտրանսպորտային փոխադրամիջոցից, այնուհետև ըստ հերթականության՝ ավիացիայից և երկաթուղուց։
Սակայն չվերադարձածների հիմնական մասը օգտվել է հենց ավիացիայից։ Մասնավորապես, հունվար ամսին ավիացիայի միջոցով Հայաստան ժամանածների համեմատ 8739 մարդով ավելի է մեկնել, փետրվարին այդ թիվը կազմել է 10 514, իսկ մարտին՝ 7772 մարդով ավելի։
Իսկ եթե համեմատում ենք բոլոր փոխադրամիջոցներով Հայաստան ժամանածների և մեկնածների ցուցանիշները, ապա ստացվում է, որ 2013թ. փետրվար ամսին հունվարի համեմատ մեր երկրից մեկնել է 8118 մարդով ավելի, իսկ մարտին՝ հունվարի համեմատ՝ 7977 մարդով ավելի։

7or.am