Լրահոս

10.05.2013 17:07


Առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ

Առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ

Մայիսի 10-ի ժամը 10։04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում` «Սովխոզ» կոչվող թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 50-րդ կմ-ի մոտակայքում ժայռաբեկորի ընկնելու դեպքում կարող է խոչընդոտվել Գեղանուշ և Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթևեկությանը:

Հրշեջ-փրկարարները մասնատել են ժայռաբեկորը և անվտանգ տարածք տեղափոխել մոտ 5 տ. քարաբեկոր:

***

Մայիսի 10-ի ժամը 09։27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբ. թիվ 11 տնից մոտ 70 մ հեռավորության` 20-300 թեքության վրա` լանջից առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ (20տ):

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նշված քարաբեկորը տեղափոխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը