Լրահոս

10.05.2013 16:02


Հայաստանի բազալտե սյուների վրա ժայռամագլցումն արգելվում է

Հայաստանի բազալտե սյուների վրա ժայռամագլցումն արգելվում է

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տարբեր վայրերում գտնվող բազալտե սյուների վրա ժայռամագլցումը խաթարում է այդ ժայռային գոյացությունների ամբողջականությունն ու բնական տեսքը, դրանց վրա բնակվող թռչունների կենսական միջավայրը, ինչպես նաև ազդեցություն է թողնում հարող տարածքների կենսաբազմազանության վրա, հայաստանյան մի շարք էկոլոգիական, քաղաքացիական և լեռնագնացության խմբեր այսուհետ կտրուկ դեմ են արտահայտվում այդ ժայռերի վրա մագլցմանը և արգելում են դա անել որևէմեկին:
Սույն եզրակացությունը հիմնվում է Up The Rocks ակումբի փորձի վրա, որն 2009թ. ի վեր փորձում էր այդ ժայռերի վրա պահպանողական ոճով զարգացնել ժայռամագլցումը: 2012թ սկսած ակումբը որդեգրեց էլ ավելի խիստ մոտեցում` ժայռերի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, որը միաժամանակ կտրուկ սահմանափակում էր մագլցողների քանակը, հնարավորություն տալով միայն փոքրաթիվ՝ գերազանց վարպետության և փորձի տիրապետող ժայռամագլցողների մագլցել դրանց վրա: Մագլցողների քանակի կտրուկ սահմանափակումը հանդիսանում էր նաև փոխզիջման տարբերակ, որի շնորհիվ ժայռամագլցման շարունակումը բազալտե սյուների վրա դրանից բխող բացասական ազդեցություններն աննշան դարձնելով` ընդունելի կլիներ բնապահպանականտեսանկյունից:
Սակայն Up The Rocks ակումբը, սեփական փորձի արդյունքում պարզեց, որ արտերկրից ժամանած նույնիսկ աշխարհում հայտնի ժայռամագլցման վարպետները հակում ունեն խախտելու սահմանված պահպանողական կանոնները, և դա գործնականում գրեթե անհնար է վերահսկել:
Սույն հայտարարությունը տարածելով, նպատակ ունենք իրազեկել բոլոր ժայռամագլցողներին, թե տեղացի և թե արտերկրից, որ այսուհետ Հայաստանյան բնաշխարհի ոչ մի բազալտե սյուն ենթակա չէ ժայռամագլցման:
Լրացուցիչ մասնագիտական տեղեկատվության համար դիմել [email protected] հասցեով:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնություն
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
«Up The Rocks» ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը