Արման Թաթոսյան. «Ողջ օրվա ընթացքում այդպես էլ չտեսա, որ որևէ մեկը հիշատակի Սամվել Բաբայանի անունը»
Բոլորս էլ պարտավոր ենք հպարտանալ հայ ժողովրդի հաղթանակներով, պետք է հիշենք ու հարգենք բոլոր հերոսներին՝ անկախ քաղաքական հայացքներից ( սա գրում եմ, որովհետև ողջ օրվա ընթացքում այդպես էլ չտեսա, որ որևէ մեկը հիշատակի Սամվել Բաբայանի անունը)։ Դեմ չեմ, մեզանից շատերը գնահատում ու հիտակցում են հաղթանակի նշանակությունը, բայց արի ու տես, որ մինչ մենք բարձրագոչ հայտարարություններ ենք անում ու շարունակում անցյալով ապրել, մեր պարտված հարևանները նույն այս օրը Վրաստանում բացում են ադրբեջանական ժողովրդի հայր Հեյդար Ալիևի արձանը։ Գուցե ասենք, որ նրանք նավթ ունեն, նավթադոլարներով են հաջողության հասնում, բայց անկախ ամեն ինչից՝ նրանք այսօր անուղղակի հաղթում են մեզ, ինչը ցավով եմ նշում։ Մենք այդպես էլ չգիտակցեցինք, որ հաջողությունները պետք է զարգացնել նաև հաղթանակից հետո, ու չեմ կարծում, թե մենք դրա համար միջոցներ չունենք։ Հ.Գ. Հրեաները տոնախմբություններ կազմակերպելու ու ծաղիկներ դնելու փոխարեն այդ միջոցները ուղղում են երկրի ռազմական ու տնտեսական զարգացմանը։ Իսկ մենք ոնց գլուխգովան եղել ենք, տենց էլ կմնանք, եթե իհարկե մնանք...
Արման Թաթոսյան. «Ողջ օրվա ընթացքում այդպես էլ չտեսա, որ որևէ մեկը հիշատակի Սամվել Բաբայանի անունը»
Բոլորս էլ պարտավոր ենք հպարտանալ հայ ժողովրդի հաղթանակներով, պետք է հիշենք ու հարգենք բոլոր հերոսներին՝ անկախ քաղաքական հայացքներից ( սա գրում եմ, որովհետև ողջ օրվա ընթացքում այդպես էլ չտեսա, որ որևէ մեկը հիշատակի Սամվել Բաբայանի անունը)։ Դեմ չեմ, մեզանից շատերը գնահատում ու հիտակցում են հաղթանակի նշանակությունը, բայց արի ու տես, որ մինչ մենք բարձրագոչ հայտարարություններ ենք անում ու շարունակում անցյալով ապրել, մեր պարտված հարևանները նույն այս օրը Վրաստանում բացում են ադրբեջանական ժողովրդի հայր Հեյդար Ալիևի արձանը։ Գուցե ասենք, որ նրանք նավթ ունեն, նավթադոլարներով են հաջողության հասնում, բայց անկախ ամեն ինչից՝ նրանք այսօր անուղղակի հաղթում են մեզ, ինչը ցավով եմ նշում։ Մենք այդպես էլ չգիտակցեցինք, որ հաջողությունները պետք է զարգացնել նաև հաղթանակից հետո, ու չեմ կարծում, թե մենք դրա համար միջոցներ չունենք։
Հ.Գ. Հրեաները տոնախմբություններ կազմակերպելու ու ծաղիկներ դնելու փոխարեն այդ միջոցները ուղղում են երկրի ռազմական ու տնտեսական զարգացմանը։ Իսկ մենք ոնց գլուխգովան եղել ենք, տենց էլ կմնանք, եթե իհարկե մնանք...