Նախախորհրդարանը մայիսի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում
Նախախորհրդարանը մայիսի 17-ի ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են. 1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, 2. նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտամացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը, 3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները, 4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:
Նախախորհրդարանը մայիսի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում
Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.
1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտամացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:
Սփյուռքի մեր հայրենակիցները հանրահավաքին կարող են հետևել առցանց(online), հասցեն՝ http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran
Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնություն