Լրահոս

10.05.2013 08:55


Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը

Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Դրանում, մասնավորապես, մեջբերված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական Խորհրդարանի ներկայացուցիչներից բաղկացած Միջազգային դիտորդական առաքելության փետրվարի 19-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ «փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ եղել են լավ կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Թեկնածուները հնարավորություն են ունեցել իրենց քարոզչությունն իրականացնել: Լրատվամիջոցները կատարել են թեկնածուներին հավասարակշված լուսաբանելու իրենց պարտականությունը, բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց տրամադրված ազատ հեռուստաժամանակը: Միաժամանակ մտահոգություն է հայտնվել վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումներ կիրառելու առնչությամբ: Քվերակության օրը «հանգիստ է եղել», «բայց, միաժամանակ, հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից արձանագրվել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքեր և մի շարք այլ խախտումներ»:

Այս խորագրի վերջին նյութերը