Տիգրան Մուկուչյանը պատրաստ է այլ ձևաչափով պատասխանել հարցերին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
«Հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարիմ է մնացել թափանցիկ եւ հաշվետու գործելակերպի սկզբունքին եւ երբեք չի խուսափել ցանկացած ձեւաչափով հանրային քննարկումներին մասնակցելուց, այդ թվում նաեւ լրատվամիջոցների ու շարքային քաղաքացիների հետ շփումներից։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ երեկ ԿԸՀ նախագահն ընդունեց «Ազատություն» ռ/կ-ի` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ասուլիսի հրավերը՝ ելնելով այն կանխավարկածից, որ շահագրգիռ բոլոր կողմերը ողջամտության սահմաններում մասնակից կդառնան կայանալիք քննարկմանը: Սակայն օրվա ընթացքում տեղի ունեցածը (խոսքը վերաբերում է էթիկայի տարրական պահանջներին չբավարարող հարցերին) եկավ ապացուցելու հակառակը եւ ակնհայտ դարձրեց, որ նշված ձեւաչափով ասուլիսը որեւէ դեպքում չէր լինելու արդյունավետ եւ էթիկայի նորմերի սահմաններում: Ավելին՝ այն ծառայելու էր առանձին քաղաքական խմբերի շահերի սպասարկմանը, ինչը հեռու է ԿԸՀ ու նրա ներկայացուցիչների կոչումից եւ առաքելությունից: Ելնելով վերոնշյալից՝ ԿԸՀ նախագահը ստիպված էր հրաժարվել նախնական պայմանավորվածությունից՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով որեւէ այլ ձեւաչափով պատասխանել ռադիոլսողների հարցերին»։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, մայիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը պետք է լիներ ԿԸՀ նախագահ ՏիգրանՄուկուչյանը: Սակայն ֆեյսբուքյան օգտատերերի բազմաթիվ հարցերի բնույթը տեսնելուց մոտ մեկ ժամ անց նա հրաժարվեց նախատեսված այդ ասուլիսից։
Թեև ֆեյսբուքյան օգտատերերի կողմից արդեն իսկ այլընտրանքային էջ է ստեղծվել, որտեղ նրանք տեղադրում են ԿԸՀ նախագահին ուղղվելիք հարցերը։

7or.am