Լրահոս

09.05.2013 17:07


Պակիստանում առևանգել են նախկին վարչապետի որդուն

Պակիստանում առևանգել են նախկին վարչապետի որդուն

Այսօր Պակիստանի նախկին վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին հայտնել է, որ անհայտ անձինք առևանգել են նրա կրտսեր որդուն։ Կատարվածի համար նա մեղադրել է իր քաղաքական հակառակորդներին։ Ըստ Geo հեռուստաընկերության՝ առևանգումը տեղի է ունեցել նախընտրական հանրահավաքում։ Ընդ որում, մահացել է մեկ մարդ, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին վարչապետի կամ օգնականը, կամ էլ թիկնապահը։

Գիլանին մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, որոնք Պակիստանում տեղի կունենան մայիսի 11-ին։

Այս խորագրի վերջին նյութերը