Աշխարհ

09.05.2013 11:33


144 մարդ ուզում է Իրանի նախագահ դառնալ, այդ թվում՝ 2 կին

144 մարդ ուզում է Իրանի նախագահ դառնալ, այդ թվում՝ 2 կին

Իրանի Իսլամական Հանրապետությունում մայիսի 7-ից սկսվել է նախագահի պաշտոնի համար թեկնածությունների առաջադրումը։ Այս 2 օրվա ընթացքում Իրանի նախագահ դառնալու հայտ է ներկայացրել 144 մարդ: Նրանցից 5-ը պետական գործիչ է, իսկ 2–ը՝ կին։

Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով։ Ի թիվս այլ պահանջների՝ նա պետք է ունենա կազմակերպչական ջիղ և բարեպաշտ քաղաքացի լինի։

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը