Քաղաքական

09.05.2013 10:56


Ի պատասխան ապատեղեկատվության

Ի պատասխան ապատեղեկատվության

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի տեղեկատվությանը, թե մայիսի 5-ին ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը չի մասնակցել ընտրությանը և չի քվեարկել, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշել է. «Նշյալ օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վարդան Օսկանյանը քվեարկել է Գրողների միությունում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 12-ին, և այդ մասին նախապես տեղեկացվել է լրատվամիջոցներին: Ավելին, քվեարկելուց անմիջապես հետո, Գրողների միության բակում, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը պատասխանել է մոտ երեք տասնյակ լրատվամիջոցի հարցերին: Կարծում եմ, լրագրողական պրոֆեսիոնալիզմն ու միմիայն փաստերին ապավինումը ցանկացած լրատվամիջոցի համար պիտի լինի գերակա: Միևնույն ժամանակ ցավում եմ, որ տվյալ լրատվամիջոցի կոնկրետ աշխատակիցը՝ խոր և հիվանդագին մտասևեռում ունենալով ԲՀԿ-ի հանդեպ, չի կարողանում պահպանել լրագրողական անգամ ամենատարրական էթիկայի կանոնները և ինքն իրեն հետևողականորեն դնում է ամենաանհեթեթ վիճակների մեջ»:

Տիգրան Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը