«ՉԻ». «Գեներալ Մանվելն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն»
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադոդերը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինիս ցույց տան իր տեղը: Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվող որդիներին, որոնք լավ հեղինակություն ունեն:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ հորից ետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանը: Նա էջմիածին-Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում: Նա սեփական մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից գրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել:
Թերթը փորձել է էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարվածի կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտեղի՞ց թերթին այդ տեղեկատվությունը, թղթակիցը ճանաչո՞ւմ է այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է. «Ես չգիտեմ՝ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել»: Հարցին՝ «Իսկ Էջմիածին Երևան տաքսիների երթուղում սեփական մեքնաներից զատ, այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով», քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է. «Նման բան չկա»: