Լրահոս

21.01.2011 10:22


Լուկաշենկոյի խոսքերից հետո Գերմանիայի ԱԳՆ–ն իր մոտ է կանչում Բելառուսի դեսպանին

Գերմանիայի արտգործնախարարությունը Բեռլինում Բելառուսի դեսպանին կանչել է՝ քննարկելու նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե Գերմանիան մասնակցել է Բելառուսում սահմանադրական կարգի փլուզման և պետական հեղաշրջման փորձին։

-Արտգործնախարարությունը անհապաղ կանչում է Բելառուսի դեսպանին և ամենայն ճշգրտությամբ հերքում է մեղադրանքները,-«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, թե Բելառուսի սահմանադրական կարգի փլուզման ծրագիրը գրվել է Գերմանիայում և Լեհաստանում։

Ավելի վաղ նրա հանձնարարականով տպագրվել էին փաստաթղթեր, որտեղ երևում էր Բեռլինի և Վարշավայի մասնակցությունը 2010թ. դեկտեմբերի  19-ի դեպքերին, երբ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը գրոհել էր կառավարության շենքը։

 

Այս խորագրի վերջին նյութերը