Արգել համայնքում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները
Արգել համայնքում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, կապված համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով դեպքերի հետ, այն է`
- շարունակվել են բակային համայցերը, որի արդյունքում հայտնաբերվել է 2 հիվանդ, վերջիններս հոսպիտալացվել են,
- շարունակվել են խմելու ջրի լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ,
- աղեստամոսքային խանգարումներով հիվանդներից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական հետազոտությունների նպատակով:
Ներկայումս առկա է հոսպիտալացված 7 հիվանդ, որոնց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:
Ինչպես համաճարակաբանական, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ
1. հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ,
2. ընթանում են թեթև ընթացքով,
3. հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները,
4. խմելու ջրի որակի վատացումը` մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ: