Լրահոս

08.05.2013 19:29


Տիգրան Մուկուչյանի ֆեյսբուքյան ասուլիսը չեղյալ հայտարարվեց

Տիգրան Մուկուչյանի ֆեյսբուքյան ասուլիսը չեղյալ հայտարարվեց

Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ իրենց հետ են կապվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և փոխանցել, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրաժարվել է ֆեյսբուքյան ասուլիսին մասնակցելուց:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը պետք է լիներ ԿԸՀ նախագահ ՏիգրանՄուկուչյանը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ֆեյբուքյան օգատերերին ռադիոկայանն առաջարկել է հյուրին ուղղված իրենց հարցերը գրել ասուլիսի համար ստեղծված էջում։

Այդ էջը միանգամից հեղեղած հարցերը հիմնականում այսպիսի բնույթի էին.

Gohar Grigoryan. «Ե՞րբ ա սկսել նկարչությամբ զբաղվել»։

Lucineh Kassarjian. «Ե՞րբ սկսեց գրել Չեբուրաշկայի կերպարի վերլուծականը»։

Lena Nazaryan. «Ի՞նչ գույնի թանաք է սիրում, ե՞րբ է դադարել հեծանիվ քշել, ի՞նչ մռութ ա, չէ՞, հարցեր տվեք, ժողովուրդ»։

Զորիկ Գալստյան. «Հաշվել գիտե՞ք, որտե՞ղ եք սովորել։ Ինքներդ որ Ձեզ դատեիք, քանի՞ տարվա բանտարկության կդատապարտեիք: Ունեցվածի բռնագրավմա՞մբ, թե առա՞նց։ Պապայի՞ն եք շատ սիրում, թե մամայի՞ն»։

Anahit Musheghyan. «Պարոն Մուկուչյան, կասե՞ք՝ ինչպես եք մեռյալներին հաղորդում, որ նրանց ձայները բարեհաջող ձևով գնացել են ՀՀԿ–ին, մեկ էլ՝ 10 000-ների փոխանցումն այդ դեպքում ինչպե՞ս է կատարվում, գուցե ԿԸՀ-ն համագործակցում է սգո սերվիսների հետ։ Ի՞նչ եք կարծում, Ձեզ՝ որպես քրեական հանցագործի, քանի՞ տարով են ազատազրկելու ՀՀ կարևորագույն գործընթացներից մեկը՝ ընտրությունները կեղծելու համար:

Ձեր խոնարհ տեր՝

ՀՀ քաղաքացի Անահիտ Մուշեղյան»:

Կարեն Հարությունյան. «Որո՞նք են նշվածներից ձեր սիրած հանցագործությունները, և ովքե՞ր են նշվածներից ձեր սիրելի հանցագործները:

Մարդասպանություն, պետական կեղծարարություն, գողություն, կամ նշեք ձեր տարբերակը:

Սերժ Սարգսյան, Մհեր Սեդրակյան, Տիգրան Մուկուչյան, Տարոն Մարգարյան, կամ նշեք ձեր տարբերակը»:

Harut Imagine. «Չուպա չուպս սիրո՞ւմ եք։ Չեբուռաշկայի արկածները մուլտֆիլմի հեղինակը դո՞ւք եք։ Ասում են նաև, որ Շռեկն էլ եք դուք գրել»։

Tatev Amiryan. «Պարոն Մուկուչյան, մատե մատե՝ քանի՞ մատե»։

Samvel Teymurazyan. «Պարոն Մուկուչյան, այսօր պետք է ինքնաթիռի տոմս գնեմ, բայց աշխատավարձս դեռ չեն փոխանցել: Գրպանումս կա ընդամենը 6 500 դրամ: Ի՞նչպես խորհուրդ կտաք այն հաշվել, որպեսզի գրպանիս պարունակությունը դառնա 235 000 դրամ: Շնորհակալություն»:

Ani Khachatryan. «Պարոն Մուկուչյան, ես ցավոք չկարողացա մասնակցել ընտրություններին, ո՞նց կարող եմ իմանալ, թե ես ում եմ ընտրել»։

Арсен Оганян. «Պարոն Մուկուչյան, ինչպե՞ս է ձեր վրա ազդում գաղջ մթնոլորտը»։

Lena Nazaryan. «Ներկայացնում են նախագահական ընտրությունների ժամանակ 17/2 ընտրատեղամասում լցոնած քվեատուփ: Հիմա՝ լուրջ հարց: Քանի՞ ՀՀԿ քվեաթերթիկ է լցոնված այս քվեատուփում ձեր աչքաչափով: Նախապես շնորհակալություն»:

Ани Кагинян. «Պր. Մուկուչյան, Դուք կարողանո՞ւմ եք գիշերները հանգիստ քնել։ Պր. Մուկուչյան, ՀՀԿ-ն ժողովրդին տվել է 5000-10 000 դրամ կաշառք, իսկ նույն ՀՀԿ-ն Ձեզ ինչքա՞ն գումարով է կաշառել։ Այս ընտրություններում կիրառվեց հին տեխնոլոգիա, որը երկար ժամանակ է՝ չէր կիրառվել՝ գույնզգույն գրիչներով քվերկելը. դա Ձե՞ր մտահաղացումն էր, թե մեկ ուրիշը Ձեզ խորհուրդ տվեց»:

Mihran Margaryan. «Որտե՞ղ եք տեսնում ձեզ հեղափոխությունից հետո»։

Ashot Khachatryan. «Պարոն Մուկուչյան, ի՞նչ գիրք եք կարդացել վերջին ընտրությունների օրերին ժողովրդի հայհոյանքներից շեղվելու համար»։

Նմանօրինակ հարցերը, սակայն, դուր չէին եկել «Ազատություն» ռադիոկայանին, որը սկսել էր ջնջել դրանք՝ միաժամանակ զգուշացնելով.

«Ազատություն ռադիոկայանն իր գոյության ողջ ընթացքում երբևէ հարցեր չի կեղծել:Խնդրում ենք ձեզ՝ գրել առավել լուրջ և կառուցողական հարցեր: Հետևեք, խնդրում ենք,մեր կանոններին: Սա գրաքննություն չէ: Սա հումորային հաղորդում չէ, հետևաբար այդժանրի հարցերը հեռացվելու են էջից: Կանոնները հստակ գրված են: Խնդրում ենք հետեւելդրանց: Շնորհակալ ենք»։

Ռադիոկայանի նման խտրական մոտեցումը ֆեյսբուքյան օգատետերի վրդովմունքն էր առաջացրել։ Նրանք պահանջել էին, որ իրենց հարցերը չջնջվեն և դա հիմնավորել էին հետևյալ կերպ.

Նարեկ Բաբայան. «Մենք որպես դիտորդ ֆիքսել ենք կըհ–ից եկող հանցագործությունները նաև անցյալ անգամ, ու դրանք մուկուչյան հանցագործը ձեռ ա առել: Հետևաբար հիմա կամ պիտի տաք մեր ձեռ առնող հարցերը, կամ սկզբից մեզ հրավիրեք, հետո նրան, կամ փոխեք ձեր ֆորմատը, որովհետև ոչ մի ֆորմատ ավելի կարևոր չէ, քան քաղաքացիների ձայնն ու իրավունքները: Մենք խուլիգաններ չենք, բայց մենք էդ մարդուն հանցագործ ենք համարում, ու նա դատված չի միայն էն պատճառով, որ անկախ դատարան չկա: Հիմա լավ մտածեք. ինչն ա ձեզ համար ավելի թանկ՝ ձեր բարի համբա՞վը, թե՞ հանցագործին պաշտպանելը: Ձեր ասած սուր հարցերը մենք տվել ենք նախորդ անգամ կըհ–ում, նա խուսափել է պատասխանել: Հիմա կամ զանգեք հետաձգեք, ու մտածեք ինչ անել, կամ ինքը չի գա ակցիայի պատճառով, կամ էլ ակամա գրաքննություն եք անելու, ու մինչև հաղորդումն ու դրա ընթացքում հարց ջնջելով եք զբաղվելու»:

Կարեն Հարությունյան. «Եթե ջնջվեն, պատրաստ ենք ասուլիսի ժամանակ գալ ձեր մոտ և անձամբ տալ հարցերը, ո՞րն եք նախընտրում։ Դուք մի որոշեք, խնդրում եմ, թե հարցի մեջ սարկա՞զմ պարունակվի, թե չէ, սուր քննադատություն եթե կարելի է, ուրեմն սարկազմ էլ կարելի է, քանի որ սարկազմը քննադատություն է: Մի արդարացրեք ձեր ջնջելը նման ձևակերպումներով»:

Ани Кагинян. «Եթե հարցերը ջնջեն, կարող ենք Ազատություն ռադիկայանի մոտ ակցիա կազմակերպել»։

Lena Nazaryan. «Առաջարկում եմ չջնջել և ցույց տալ իրական պատկերը այդ մարդու հանդեպ։ Այդ մարդուն հնարավոր չէ լուրջ հարց տալ, որովհետև ինքը թքած ունի մեր հարցերի վրա: Մենք տեսնում ենք իրա իրական դեմքը ու չենք ընդունում, հարցեր չենք տալիս, պատասխան չենք ակնկալում: Ինքը մեզ համար հանցագործ է: Հրաժարվեք իրեն հարցեր տալուց, եթե իրան հնարավորություն եք տալիս հարցեր տալու, ուրեմն նաև հնարավորություն եք տալիս մեր ականջներին լապշա կախել...»:

Ashot Khachatryan. «Հարգելի «Ազատություն» ռադիոկայան, մեկի համար սիրած գույնի մասին հարցը հումորային է, մյուսի համար՝ ոչ: Կհստակեցնե՞ք, թե որն ա լուրջը»։

Ֆեյսբուքյան օգտատեր Armen Grigoryan–ն էլ Տիգրան Մուկուչյանին հետևյալ հարցն էր ուղղել.

«Պարոն Մուկուչյան, դուք «Ազատություն» ռադիոկայանի կողմից հարցեր ջնջելը ճի՞շտհամարում եք, թե՞ ոչ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը