Վրաստանի նախագահի թեկնածուների թվում է ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» դաշինքն առնվազն հինգ հոգու թեկնածություն է դիտարկում, որոնցից մեկը կառաջադրվի նախագահական առաջիկա ընտրություններում, այսօր հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էլիսո Չապիձեն: Հավանական թեկնածուների թվում են նաև ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Նրանցից բացի՝ քննարկվում են նաև Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի, ինչպես նաև «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Արմազ Ախվլեդիանիի թեկնածությունները:
Ավելի վաղ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե, ըստ ամենայնի, դաշինքի թեկնածուի անունը կհայտարարվի մայիսի 13-ին: