Լրահոս

08.05.2013 16:39


Լևոն Զուրաբյան. «Իշխանությունն օգտագործել է կրիմինալը և պոռնիկներին»

Լևոն Զուրաբյան. «Իշխանությունն օգտագործել է կրիմինալը և պոռնիկներին»

Հայ ազգային կնոգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է՝ մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում գողապետական համակարգ է ձևավորվել։

–Մենք հանցավոր միջավայրում ենք ապրում, որի գլխավոր հանցագործը իշխանություն է։ Վերջինը օգտագործել է պետական ռեսուրսները, գողական տղեքին, պոռնիկներին, կրիմինալին, ապահովել բազմակի քվեարկություն: Ընտրակաշառքով չեն բավարարվել, եղել են նաև սպառնալիքներ: Կիրառվել է կարուսել, գունավոր գրիչների մեխանիզմը, հատուկ ձևով ծալված քվեաթերթիկներ, հոգեբանական ճնշում է գործադրվել: Մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի հետ, որը պարտադրում է քաղաքացիներին վաճառել իր բարոյականությունը,–ընդգծել է Լ. Զուրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը