Լրահոս

08.05.2013 14:03


Ընտրախախտումների վերաբերյալ ևս երկու քրեական գործ է հարուցվել

Ընտրախախտումների վերաբերյալ ևս երկու քրեական գործ է հարուցվել

Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ ևս երկու քրեական գործ է հարուցվել: Այս պահին հարուցված քրեական գործերի թիվը հասավ 8-ի:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ մայիսի 5-ին՝ ժամը 21:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն և Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություն: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

8-րդ քրեական գործի մասին նշվում է.
«Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»:

Այս խորագրի վերջին նյութերը