Նախախորհրդարանը Գյումրիում կազմակերպում է հանրահավաք
Նախախորհրդարանը, երկիրը կործանման տանող այս վիճակից դուրս գալու և Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրն ու գործնական քայլերը գյումրեցիներին ներկայացնելու նպատակով, մայիսի 9-ի ժամը 15:00-ին Գյումրու թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք: Ծրագիրը նախատեսում է անցնցում իշխանափոխության հասնել համակարգից դուրս պայքարի միջոցով՝ ժողովրդի համախմբմամբ ու յուրաքանչյուր քաղաքացու կոնկրետ մասնակցությամբ: Որպես առաջին նախապայման՝ հարկավոր է խուսափել համակարգի հիմնական ծուղակից՝ կեղծ ընտրություններից, ինչպես նաև դրանց հետևող հուսախաբությունից: Հանրահավաքում ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը եւ Նախախորհրդարանի այլ ներկայացուցիչներ ու համախոհներ:
Նախախորհրդարանը Գյումրիում կազմակերպում է հանրահավաք
Նախախորհրդարանը, երկիրը կործանման տանող այս վիճակից դուրս գալու և Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրն ու գործնական քայլերը գյումրեցիներին ներկայացնելու նպատակով, մայիսի 9-ի ժամը 15:00-ին Գյումրու թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք:
Ծրագիրը նախատեսում է անցնցում իշխանափոխության հասնել համակարգից դուրս պայքարի միջոցով՝ ժողովրդի համախմբմամբ ու յուրաքանչյուր քաղաքացու կոնկրետ մասնակցությամբ: Որպես առաջին նախապայման՝ հարկավոր է խուսափել համակարգի հիմնական ծուղակից՝ կեղծ ընտրություններից, ինչպես նաև դրանց հետևող հուսախաբությունից:
Հանրահավաքում ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը եւ Նախախորհրդարանի այլ ներկայացուցիչներ ու համախոհներ: