Մայիսի 7-ին՝ ժամը 13։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1931թ. ծնված Արշավիր Առաքելյանը: Նրա եղբորորդին հայտնել է, որ հորեղբայրը վնասվածքները ստացել է իրենց բակում` վայր ընկնելու հետևանքով:
Մայիսի 8-ին՝ ժամը 00։05-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 1981թ. ծնված Արման Զ.-ն և հայտնել, որ մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, վարելով «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Արշավիր Առաքելյանի տան բակում, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել նրան: Առաքելյանը նույն օրը՝ ժամը 17։50-ին, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Վրաերթի ենթարկվածը մահացավ հիվանդանոցում
Մայիսի 7-ին՝ ժամը 13։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1931թ. ծնված Արշավիր Առաքելյանը: Նրա եղբորորդին հայտնել է, որ հորեղբայրը վնասվածքները ստացել է իրենց բակում` վայր ընկնելու հետևանքով:
Մայիսի 8-ին՝ ժամը 00։05-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 1981թ. ծնված Արման Զ.-ն և հայտնել, որ մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, վարելով «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Արշավիր Առաքելյանի տան բակում, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել նրան:
Առաքելյանը նույն օրը՝ ժամը 17։50-ին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: