Լրահոս

08.05.2013 12:23


ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունն ավարտվեց. դատարանը խորհրդակցական սենյակում է

ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունն ավարտվեց. դատարանը խորհրդակցական սենյակում է

Քիչ առաջ Վճռաբեկ դատարանն ավարտել է ՀԱԿ կուսակցության անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով քննությունը:

Ինչպես դատարանում, այնպես էլ դահլիճից դուրս լարված իրավիճակ է։ Բողոքի գործողություն է տեղի ունենում Վճռաբեկ դատարանի շենքի առջև։

Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո կհրապարակի իր վճիռը։

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը 2–6 տարվա ազատազրկման են դատապարտվել 2011թ. օգոստոսին Ազատության հրապարակի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած բախման համար։ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Տիգրան Առաքելյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը