Լրահոս

08.05.2013 09:30

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։ Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 21–րդ տարին։

Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին ադրբեջանականբոլոր կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։ Շուշիի ազատագրումը հնարավոր դարձավ, երբ օպերատիվ պլան ներմուծվեց Լաչինի հարավային ուղղությունը։ Մինչ այդ որոշվել էր Շուշին ազատագրել երեք ուղղությամբ հարձակվելով, սակայն դա չէր ստացվել։ Գլխավոր՝ 4–րդ ուղղության ներմուծումը օպերատիվ պլան հնարավոր դարձրեց քաղաքի ազատագրումը։ Բուն Շուշիում արդեն ազերիներն ու նրանց օգնության եկած մոջահեդ վարձկանները, խուճապի մատնվելով, լքեցին քաղաքը, և մերոնք մտան առանց դիմադրության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։