Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է աղջկա դիակ՝ պարանոցը կտրած վիճակում
Մայիսի 8-ին՝ ժամը 00։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:
Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը հյուրասենյակի վերջնամասի աջ պատի տակ գտնվող մահճակալի վրա հայտնաբերել է 1991թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է աղջկա դիակ՝ պարանոցը կտրած վիճակում