Լրահոս

08.05.2013 11:16

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց կառավարության ողջ կազմը

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց կառավարության ողջ կազմը

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար:
2. Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
3. Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:
4. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար:
5. Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
6. Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:
7. Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
8. Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:
9. Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:
10. Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
11. Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
12. Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
13. Սերգո ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
14. Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
15. Դերենիկ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
16. Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. Մայիսի 8

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։