Լրահոս

08.05.2013 09:50


Պատահար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին. վարորդը զոհվել է

Պատահար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին. վարորդը զոհվել է

Մայիսի 8-ին՝ ժամը 03։47-ին, ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդը՝ 1992թ. ծնված Գարիկ Ղազարյանը, տեղում զոհվել է:

Ուղևոր՝ 1992թ. ծնված Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարներն ուղևոր՝ 1992թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից:

Ուղևորներ Ա. Վարդանյանը և Տ. Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը