Նախօրեին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը։ Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն և Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձևավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը: Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի և Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը: «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նաև որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին: Կուսակցության քաղխորհուրդը նաև որոշել է լսել և գնահատել օրենսդիր և գործադիր մարմիններում կուսակցության կողմից ներկայացված անձանց հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՕԵԿ–ի նախարարները չեն փոխվի
Նախօրեին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը։ Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն և Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձևավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:
Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի և Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նաև որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին: Կուսակցության քաղխորհուրդը նաև որոշել է լսել և գնահատել օրենսդիր և գործադիր մարմիններում կուսակցության կողմից ներկայացված անձանց հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ: