Կարծիք

08.05.2013 00:30


Անի Գևորգյան.«Խայտառակ ընտրությունների օրը ոստիկանները չէին կարգի հրավիրում, այլ ...»

Անի Գևորգյան.«Խայտառակ ընտրությունների օրը ոստիկանները չէին կարգի հրավիրում, այլ ...»

Երկու օր առաջ տեղի ունեցած խայտառակ ընտրությունների օրը ընտրատեղամասերում կիսաքրեական թափթփուկներին ու թաղային հեղինակություններին կարգի էին հրավիում ոչ թե ոստիկանները, որոնք իրենց սենյակներում փակված կույր ու խուլ էին ձեւանում, այլ Սաքոն, Դավոն, Արտակը ու իրանց պես քաղաքացիները:

Սաքոն, Դավոն, Արտակը էն մարդիկ են, որոնք իմանալով, որ Երեւանի ավագանու ընտրություններից երկու օր անց իրանց գործով Վճռաբեկ դատարանում վերջնական նիստ ա տեղի ունենալու ոչ թե նստեցին իրենց տներում, այլ գնացին ընտրատեղամասեր: Գնացին ու կռիվ տվեցին հհկ-ական լակոտների, ընտրատեղամասերը պաշարած թափթփուկների ու հանձնաժողովի հանցագործ անդամների ապօրինությունների դեմ:
Հասկանո՞ւմ եք` տղերքը գնացին, չնայած, որ Վճռաբեկ դատարանի նիստին նախորոդող երկու օրերը իրանց ազատության վերջին երկու օրերը կարող են լինել: Վաղը տղերքի գործով երկու տարի տեւած դատական մղձավանջի վերջնագիծն է: Տղաները կամ արդարացվելու են, կամ առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ է մտնելու եւ նրանք դատապարտվելու են մի քանի տարվա ազատազրկման:

Սաք, հպարտ եմ, որ քույրդ եմ, Տիկ, Դավո, Արտակ, հպարտ եմ, որ ձեր ընկերն եմ:

Անի Գևորգյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100002541235120

Կից ներկայացված է միջադեպի մասին պատմող տեսանյութը։

Այս խորագրի վերջին նյութերը