Լրահոս

07.05.2013 22:00


Կառավարության նոր կազմը

Կառավարության նոր կազմը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` երեկոյան կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց կառավարության կազմի նոր փոփոխությունների մասին։

«Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին վերագրվել է նաև նախարարի ֆունկցիա: Մենք միաձայն որոշեցինք այդ պաշտոնում առաջարկել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին: Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում առաջարկվել է Յուրի Վարդանյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնում կուսակցությունը առաջադրել է Դավիթ Սարգսյանին, իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում` նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունը։
Մնացած բոլոր նախարարների պաշտոնակատարները կվերանշանակվեն իրենց պաշտոններում։

Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի Առևտրի համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ»,-հայտնել է Շարմազանովը:
ՀՀ նոր կառավարության կազմը

Վարչապետ՝ Տիգրան Սարգսյան
Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար՝ Արմեն Գևորգյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Վաչե Գաբրիելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Վահրամ Ավանեսյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Յուրի Վարդանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարար` Դավիթ Սարգսյան
Արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարների հարցը կորոշի ՕԵԿ-ը, քանի որ նշված գերատեսչությունների պորտֆելները կոալիցիոն համագործակցության շրջանակներում պատկանում են այդ կուսակցությանը։

Այս խորագրի վերջին նյութերը