Լրահոս

07.05.2013 15:30


Ահաբեկչության պատճառով «Աերոսմիթ»-ը համերգը չեղյալ է հայտարարել

Ահաբեկչության պատճառով «Աերոսմիթ»-ը համերգը  չեղյալ է հայտարարել

Հայտնի «Աերոսմիթ» ռոք խումբը չեղյալ է հայտարարել մայիսի 11-ին Ջակարտայում նախատեսված համերգը: Ինչպես պարզաբանել են խմբի անդամները, նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է՝ ահաբեկիչները ծրագրում էին պայթեցնել Մյանմայի դեսպանատան շենքը, սակայն ոստիկանության արագ աշխատանքի շնորհիվ նրանց ծրագիրը տապալվել է:

Երաժիշտների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք ստիպված էին չեղյալ հայտարարել Ջակարտայում նախատեսված համերգը: Ուզում ենք ներողություն խնդրել մեր երկրպագուներից, ովքեր ցանկանում էին մեզ տեսնել»: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ համերգի համար գնված տոմսերի գումարն ամբողջությամբ վերադարձվելու է:

Տեղեկացնենք, որ այդ համերգի համար արդեն իսկ շուրջ 10 հազ. տոմսէ վաճառվել:

Այս խորագրի վերջին նյութերը